25/05/2016 18:36
Շվեդական դատարանը հրաժարվել է հետ կանչել Ասանժի ձերբակալման օրդերը
Շվեդական դատարանը հրաժարվել է հետ կանչել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալման օրդերը, հայտնում է Gazeta.ru-ն:
44-ամյա Ասանժին շվեդական իշխանությունները հետախուզում են՝ քննելու նպատակով: Նրան կասկածում են 2010 թվականին բռնաբարություն կատարելու մեջ: WikiLeaks-ի հիմնադիրը մեղադրանքները հերքում են:
Նա խուսափել է Շվեդիա արտահանձնումից, Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստան ստանալու շնորհիվ: