25/05/2016 17:17
Բնապահպանության նախարարությունը տնտեսել է 21 միլիոն 600 հազար դրամ
Բնապահպանության նախարարությունը 2015 թվականին ընդհանուր առմամբ բնապահպանական ծախսերի մասով բյուջեի ֆինանսավորմամբ կատարել է նախատեսվածի 98.4 տոկոսը, 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Նրա հավաստմամբ՝ ծրագրավորված 3 միլիարդ 172 միլիոն ինը հարյուր հազար դրամի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 3 միլիարդ 694 միլիոն դրամ, որն ավելի է 2014 թվականի ցուցանիշից 34.7 տոկոսով:
«Բյուջեի կատարողականը նախարարության մասով կազմել է 99 տոկոս, թերակատարումը պամանավորված է եղել ծրագրերի փաստացի կատարողականի գնումների գործընթացի շրջանակներում ձեռք բերված տնտեսումների հետ», - ասաց նա՝ հավելելով, որ 2015 թվականի գնումների գործընթացի շրջանակներում տնտեսվել է 21 միլիոն 600 հազար դրամ բյուջետային միջոցներ: