25/05/2016 12:01
Արծրուն Հովհաննիսյան. Լեհաստանում ՀՀ ԶՈւ պահածոների վաճառքի հարցով զբաղվում է տեղի դատախազությունը
Լեհաստանում Հայաստանի զինվորական պահածոների վաճառքի դեպքը ՀՀ պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում է, Aysor.am-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Գործով զբաղվում է Լեհաստանի դատախազությունը: Պաշտպանության նախարարությունը ևս փորձում է պարզել տեղի ունեցածը», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Facebook-ի օգտատերերից մեկը գրառում էր կատարել, ըստ որի Լեհաստանի Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում վաճառվում են պահածոներ, որոնց վրա հայերենով գրված է՝ «Զինվորի բաժին, վաճառքի ենթակա չէ»:
Հրապարակմանը կից տեղադրված էին նաև լուսանկարներ: