25/05/2016 17:18
Բնապահպանության նախարարությունը մոտ 25 ավտոմեքենա է կրճատելու
Բնապահպանության նախարարությունը կրճատելու է մոտ 22-25 ավտոմեքենա, լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արամայիս Գրիգորյանը:
«Ինչ վերաբերում է ընդհանուր ծախսերի կրճատմանն, ապա առաջիկայում դրա հետ կապված նախարարությունը կներկայացնի առաջարկություններ», - նշեց նա:
Ա.Գրիգորյանը նաև ասաց, որ կրճատվող ավտոմեքենաները շահագործվում էին:
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե հաստիքային կրճտումներ սպասվում են նախարարությունում, Ա.Գրիգորյանը չպատասխանեց, փոխարենը վստահեցրեց, որ նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ներում ստուգումներ անցակցվում են ոչ թե վարչապետի հանձնարարականից հետո, այլ եղել են միշտ:
«Ընթացքում մենք նման խնդիրներ արդեն առանձնացրել ենք: Մեզ մոը ընդերքի ոլորտի հետ կապված ստեղծվել է մեկ պատուհանի գաղափարը, որի նպատակն է կոռուցպիոն ռիսկերից ձերբազատումը: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ մենք մեր պայքարը սկսել ենք մեկ տարի առաջ, որը կլինի շարունակական», - ասաց նա: