25/05/2016 20:32
Գաղտնարանում հայտնաբերված 125 տարեկան գինին մատուցել են համտեսողներին
Չեխական Բեչով քաղաքի ամրոցում հատակի տակ գտնվող գաղտնարանում հայտնաբերված 125 տարեկան գինին մատուցել են համտեսողներին:
Ինչպես հայտնում է NTD.ru-ն, տարածքն իսկական գանձ է գինու սիրահարների համար: Այնտեղ հազվագյուտ տեսակների ավելի քան 130 շիշ գինի է հայտնաբերվել: Մասնագետները որոշ շշերն ավելի քան 30 հազար դոլար են գնահատվել:
Իսկ ընդհանուր առմամբ հավաքածուի արժեքը կարող է հասնել 1 մլն 200 հազար դոլարի: