25/05/2016 17:38
Գյուղնախարարությունում կոռուպցիա չկա. Սերգո Կարապետյան (Տեսանյութ)
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ նախարարությունը ծախսերը կրճատել է դեռևս նախորդ տարվանից:
«Այնպես չէ, որ այդ ծախսերը նոր են սկսվել, այնպես չէ, որ մեզ մոտ կոռուպցիա կա: Կարող եք նույնիսկ լրագրողական հետաքննություն անցկացնել և ինքներդ համոզվել», - ԱԺ-ում լրագրողներ հետ զրույցում ասաց նա՝ վստահեցնելով, որ իրենք փորձում են ծախսերը հնարավորինս սեղմ օգտագործել:
Ս.Կարապետյանը վստահեցնում է նաև, որ նախարարությունում գործուղումները ևս խիստ սահմանափակ են:
«Ինքս անձամբ միայն էկոնոմ դասով եմ գնացել գործուղման: Եվ ինձ միշտ ուղեկցել է մեկ հոգի: Կարող եք նույնիսկ դա ստուգել; Ես քանի որ միշտ տնտեսական ոլորտ եմ ղեկավարել, միշտ փորձել եմ տնտեսել, այսօր էլ այդ քաղաքականությունն ենք որդեգրել: Հիմա էլ փորձում ենք մեր ծախսերը հնարավորինս տնտեսել», - ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: