25/05/2016 17:15
Գյուղնախարարությունը պետական գնումերի մասով տնտեսել է 136 միլիոն դրամ. Կարապետյան
2015 թվականին գյուղանտեսության նախարարությանը հատկացվել է 9 միլիարդ 130 միլիոն դրամ, նշված միջոցներն ուղղվել են սպասարկման և զարգացման միջոցառումների ուղղությամբ և վարկային միջոցների համաֆինանսավորմանը, պահուստային ֆոնդից հատկացվել է նաև 1 միլիարդ 760 միլիոն դրամ: Այդ մասին 2015 բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Պետական բյուջեով նախարարության համար նախատեսված արդյունքային և ֆինանսական ցուցանիշները ամբողջությամբ կատարվել են», - հավելեց նա՝ նշելով նաև, որ նախարարությունը պետական գնումերի մասով տնտեսել է 136 միլիոն դրամ:
Նախարարի խոսքով՝ 2015 թվականին նախորդ տարվա նկատմամբ գյուղատնտեսությունում գանցվել են դրական տեղաշարժեր: Ըստ նրա՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է մեկ տիլիոն երկու միլիարդ երկու հարյուր միլիոն դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 11,3 տոկոսով:
Նախարարը նշեց նաև, որ վարելահողերի նպատկային օգագործման մակարդակը հասել է 79 տոկոսի, ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատությամբ 19 հազար հեկտարով ավելացել են:
Ինչ վերաբերում է վարկերին, ապա ըստ նախարարի՝ նախորդ տարվա վարկային ծրագրերի 14 տոկոսից միայն վեց տոկոսն է սուբսիդավորվել պետության կողմից և վարկը գյուղացիական տնտեսությունները ստանում են ութ տոկոսով:
«Այս տարիների ընթացքում 86,5 միլիարդից ավելի գումարով շուրջ 110 հազար միավոր վարկ է տրամադրվել գյուղացիներին: Անցյալ տարի 15 միլիարդ երկու հարյուր միլիոն դրամ վարկ է տրամադրվել, որից օգտվել է 22 հազար գյուղացիական տնտեսություն», - հավելեց Ս.Կարապետյանը: