25/05/2016 17:27
Հայաստանի և Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է «Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողով» ամենամյա բազմազգ հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, պատվիրակության կազմում է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
Համաժողովի ընթացքում Դավիթ Տոնոյանի հանդիպումներ է ունեցել Վրաստանի և այլ գործընկեր պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական քաղաքականության ոլորտի ղեկավարների հետ:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էլ հանդիպել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ:
Հանդիպումների օրակարգում եղել է գործընկեր պետությունների հետ երկկողմ պաշտպանական համագործակցության և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը: