25/05/2016 20:55
Իրանը, Հնդկաստանը և Աֆղանստանը ռազմավարական համաձայնագիր են կնքել
Իրանը, Հնդկաստանը և Աֆղանստանը ռազմավարական համաձայնագիր են կնքել, հաղորդում է իրանական «Փարսթուդեյ.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո ասիական մեծ երկրներն Իրանի հետ համագործակցելու ցանկություն են հայտնել:
Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի և Աֆղանստանի ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Թեհրան կատարած այցելությունները վկայում են տարբեր մակարդակներում հարաբերությունները զարգացնելու երկու կողմերի ցանկության մասին:
Իրանական աղբյուը նշում է, որ Իրանի, Աֆղանստանի և Հնդկաստանի ղեկավարներն օրերս Թեհրանում ստորագրել են եռակողմ համաձայնագիր, համաձայն որի՝ կողմերը Չաբահարի նավահանգիստը պետք է օգտագործեն տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով:
Անդրադառնալով Իրանի, Աֆղանստանի և Հնդկաստանի համագործակցության հեռանկարին՝ հոդվածի հեղինակը ավելացրել է:
«Հնդկաստանը տնտեսական մեծ հնարավորություններ ունի, այն տնտեսապես զարգացող երկիր և, որն այսօր համարվում է Իրանի առևտրական երկրորդ գործընկերը: Աֆղանստանից Հնդկաստան և հակառակ ուղղությամբ տարանցմանը խթանող Չաբահար-Զահեդան երկաթգծի կառուցման նախագիծն արժանացել է կողմերի հավանությանը»,-նշում է իրանական աղբյուրը: