25/05/2016 21:24
Փախստականներ տեղափոխող նավը շուռ է եկել Լիբիայի ափերի մոտ
Իտալական նավատորմը այսօր հայտնել է, որ Լիբիայի ափերի մոտ շուռ է եկել փախստականներ տեղափոխող նավը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` մոտ 500 մարդ փրկվել են, սակայն 7 հոգու չի հաջողվել փրկել:
Իտալական պարեկային Բետիցա նավը, որը գտնվում էր մոտակայքում, նկատելով որ փախստականների նավը շուռ է եկել, օգնության էր հասել:
Նշվում է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են: