25/05/2016 11:19
ՀՀ ԱԳՆ արձագանքել է Ալիևի հերթական քարոզչական հարձակումներին
«Ակնհայտ է, որ Նովրուզ Մամեդովը (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արտաքին կապերի բաժնի վարիչ – Aysor.am) Ալիևի աշխատակազմի լավագույն ելույթներ գրողը և խորհրդականն է», - Twitter-ի իր միկրոբլոգում «խայթող» մեկնաբանություն է գրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից Twitter-ում արված խնդրո առարկա գրառումը, որին արձագանքել է Բալայանը, հերթական անգամ քարոզչական հարձակում էր՝ Մեծամորի ատոմակայանի շահագործման անվտանգության հետ կապված: