25/05/2016 17:45
Հրանտ Բագրատյան. Կայուն մեծամասնություն ասելիս պետք է հստակեցնել, թե ինչքան է դա կազմում
Չեմ հավատում կոռուպցիայի դեմ կառավարության պայքարին, ինչպես նաև վստահություն չունեմ Ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների նկատմամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից Ընտրական օենրսգրքի ընդունմանը:
«Այն, ինչ կատարվեց, զգալի առումով ֆռցնոցի էր: Ընտրական օրենսգրքի ամենաֆունդամենտալ հարցը չընդգրկվեց օրենսգրքում. Կա կայուն փոքրամասնություն, եթե Ա թիվը մեծամասնությունն է՝ կայնուն է, ուրեմն Բ թիվը, որը 100-ից հանած Ա-ն է՝ ընդդիմությունն է, ուրեմն նույնպես պետք է կայուն լինի, իսկ իրենք արհամարհեցին մեր այս մոտեցումը այն դեպքում, երբ սա ամենաֆունդամենտալ հարցն էր»,- ասաց նա:
Հ. Բագրատյանի խոսքով՝ կայուն մեծամասնություն ասելիս պետք է ասեին, թե ինչքան է դա կազմում:
«Իրենք ասում են կայուն մեծամասնության համար նվազագույն թիվը ֆիքսենք, բայց կայուն փոքրամասնութայն համար ՝չֆիքսենք: Այ սա խայտառակություն է»,-ասաց նա: