25/05/2016 18:55
Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի մոտ 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ
Մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ստորագրման արարողությունը:
Դրամաշնորհն ուղղված է Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանն աջակցելուն:
Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 200 մլն իեն գումարի (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար) չափով դրամաշնորհ` համապատասխան ապրանքների ձեռքբերման համար:
Ծրագրի նպատակն է 2011թ. Ճապոնիայի երկրաշարժից տուժած գոտիներում արտադրվող ապրանքների անհատույց տրամադրումը զարգացող երկրներին: