25/05/2016 10:14
Զինված ուժերի Գլխավոր շտաբի ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2016թ. երկկողմ համագործակցության պլանի համաձայն, Մոսկվայում անցկացվող գաղտնի կապի կատարելագործման հարցերով աշխատանքային հանդիպմանը մայիսի 24-ից 25-ը մասնակցում են ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից:
Մոսկվայում հայկական պատվիրակությունը կմասնակցի նաև մայիսի 24-ից 25-ը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) ստորաբաժանումների հետ «Փոխգործակցություն-2016» հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: