25/05/2016 13:33
ՌԴ-ում ազատազրկման դատապարտված ուկրաինուհի Նադեժդա Սավչենկոյին փոխանակում են
Ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այսօր հավանաբար տեղի է ունենալու Ռուսաստանում եւ Ուկրաինայում օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով ազատազրկված երկու երկրների զինծառայողներ՝ ուկրաինուհի Նադեժդա Սավչենկոյի եւ ռուսներ Եվգենի Երոֆեյեվի եւ Ալեքսանդր Ալեքսանդրովի փոխանակումը:
Самолёт Порошенко прибыл в Ростов сегодня ночью — украинские СМИ https://t.co/JiW1hetYmK pic.twitter.com/YuMVawcgic
— RT на русском (@RT_russian) May 25, 2016
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, Սավչենկոյի փաստաբան Իլյա Նովիկովը այժմ գտնվում է Ռուսաստանի սահմանամերձ Ռոստով քաղաքում եւ խոստացել է մոտակա ժամերին հանդես գալ հայտարարությամբ:
Ազատություն ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը հրապարակել է Սավչենկոյին տեղափոխելու համար ՌԴ մեկնող Ուկրաինայի նախագահի ինքնաթիռի հետագիծը:
Кажуць, той самы борт прэзыдэнта Ўкраіны pic.twitter.com/3uttQZnzwt
— Радыё Свабода (@svaboda) May 25, 2016