25/05/2016 18:23
Պուտինը Սավչենկոյին համաներում է շնորհել
ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով համաներում է շնորհվել ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին: Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, դրան նախորդել է զոհված ռուս լրագրողների հարազատների հետ հանդիպումը:
«ՌԴ նախագահ Պուտինը ստորագրել է համաներման մասին հրաման: Ռոստով ժամանած ուկրաինական ուղղաթիռով Սավչենկոն մեկնել է Կիև», - հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: