25/05/2016 19:07
Սաակաշվիլին պատրաստ է Վրաստան վերադառնալ և զբաղվել ակտիվ քաղաքականությամբ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու և այնտեղ ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու պատրաստակամության մասին, հայտնում է «РИАНовости»-ին:
«Ռուսթավի 2» հեռուստատեսության եթերում առաջիկա ծրագրերը ներկայացնելով՝ Օդեսայի ներկայիս նահանգապետ Սաակաշվիլին կոչ է արել իր խոսքերը չընդունել որպես սպառնալիք։
«Թող որևէ մեկը չկասկածի և ասածս չընդունի որպես սպառնալիք, դա բնական գործընթաց է. մտադիր եմ վերադառնալ Վրաստան և ակտիվորեն ներգրավվել գործընթացներին», - նշել է Սաակաշվիլին