25/05/2016 19:28
Սաուդյան Արաբիայի ներդրումները Թուրքիայում հասնում են 6 միլիարդ դոլարի
Սաուդյան Արաբիայի ներդրումների ծավալը Թուրքիայում հասել է 6 միլիարդ դոլարի: Middle East Monitor-ի փոխանցմամբ` այդ ներդրումները հիմնականում իրականացվում են անշարժ գույքի ոլորտում:
Թուրքիայում ներդրումների աջակցման և զարգացման գործակալության (ISPAT) ներկայացուցիչ Մուստաֆա Քիրքսորը Սաուդյան Արաբիայում ասել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև առևտրային գործարքների ընդհանուր ծավալը 2015 թ.-ին կազմել է 8 միլիարդ դոլար:
Նա նաև ավելացրել է, որ մինչև 2023-ը Անկարան ցանկանում է մեծացնել Սաուդյան Արաբիայի ներդրումները` հասցնելով դրանք 25 միլիարդ դոլարի, իսկ առևտրային շրջանառությունը մինչև 20 միլիարդ դոլարի: