25/05/2016 13:19
Գեներալ Սարոյանը՝ տարածքային կորուստներ ունենալու մասին. Չունենք, չունենք, ոչ մի բան էլ չունենք
Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը պնդում է, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը ոչ մի տարածք չի կորցրել:
«Չունենք, չունենք, ոչ մի բան էլ չունենք», - Ազգային Ժողովում լրագրողներին ասաց գեներալ Սարոյանն ի պատասխան 800 հեկտար տարածքի վերաբերյալ լրագրողների հարցին:
Ավելի վաղ, Վիեննայից վերադառնալիս, ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ ապրիլի առաջին օրերին 800 հազար հեկտար անվտանգության գոտուց հայկական կողմը կորցրել է ընդամենը 800 հա-ն:
Իսկ նախօրեին ԱԺ-ում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողներին ասել է. «Էդ 800 հեկտարն ո՞վ ա չափել, դա հարաբերական է ասվել: Սերժ Սարգսյանը հո կոնկրետ չի՞ ասել 800 հեկտար: Դրանք այդ բուֆերային գոտիներն են, որտեղ բնակավայրեր չկան: Այստեղ լուրջ մտահոգվելու տեղիք չկա, որովհետև դա ռազմավարական նշանակություն չունի մեզ համար»: