25/05/2016 14:31
Ստամբուլում անցկացվող ՄԱԿ համաժողովին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կայքերը արգելափակված են
«Պարզապես հրաշալի է, որ Ստամբուլում անցկացվող Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի WiFi ինտերնետ ցանցում արգելափակված է Human Rights Watch-ի կայքը, քանի որ մենք «շահերի պաշտպանության» կազմակերպություն ենք», - գրել է համաժողովին մասնակցող Human Rights Watch-ի ղեկավարներից Փիթր Բուքհարթը (Peter N. Bouckaert) Facebook-ի իր էջում:
«Եթե դուք էլ եք մասնակցում համաժողովին, փորձեք գուգլել ձեր նախընտրած իրավապաշտպան կազմակերպության կայքը եւ Թուրքիայի մասին նրա էջը», - հեգնել է Բուքհարթը:
Թուրքիայի վերաբերյալ քննադատական հոդվածներ են լույս տեսնում նաեւ միջազգային մամուլում եւ փորձագիտական պարբերականներում:
It helps no one to keep pretending that Turkey is going to join the EU, writes @benjaminhaddad https://t.co/mWkq7ZlYES
— Foreign Policy (@ForeignPolicy) May 25, 2016
Հիշեցնենք, որ Ստամբուլում անցկացվող համաժողովին նաեւ ելույթով էր հանդես եկել ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը:
Փոխնախարարը իր ելույթում, մասնավորապես, ասել էր. «Ադրբեջանի նախագահը, ով կրում է անձնական պատասխանատվություն [Լեռնային Ղարաբաղի դեմ] ագրեսիան նախաձեռնելու, ահաբեկիչներին եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոճով բարբարոսությունների իրականացնողներին փառաբանելու գործում, հորինված մեղադրանքներ է տարածում հայերի հանդեպ… Նրա արտաբերած ստերը չունեն որեւէ կապ իրականության հետ: Հայաստանը միանշանակ չունի միջուկային ռումբ ստեղծելու ծրագրեր, եւ, իհարկե, Հայաստանի զինված ուժերը երբեւէ չեն կիրառել քիմիական զենք»:
Deputy FM #Hovakimian statement at World #HumanitarianSummit https://t.co/Oo1WWv6jag @WHSummit @vahramkaz @UNArmenia @un
— Tigran Balayan (@tbalayan) May 24, 2016