25/05/2016 09:22
Վահրամ Բաղդասարյան. «Մտածում էի, որ մորս սարքած տոլմայից բացի, ուրիշ տոլմա չեմ կարող ուտել». «Իրավունք»
Մայիսի 21-ին Մուսա լեռան հուշահամալիրի բարձունքում կայացավ Տոլմայի ավանդական 6-րդ փառատոնը, որին հաջորդեց արցախյան սահմանապահ դիրքերից վերադարձած կամավորներին դիմավորելու արարողությունը, որն ավարտվեց հանրությանը, որպես մատաղ, հարիսա բաժանելով:
Վերոնշյալ միջոցառումներին ներկա էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ում հետ «Իրավունք»-ը զրուցել է քաղաքականությունից դուրս ձևաչափով:
- Հետաքրքիր է Ձեր տեսակետը տոլմայի այսպիսի մեծ բազմազանության մասին:
- Մեծ բավականություն ստացա՝ տեսնելով մեր տոլմայի, այսպես ասած, տեսականին: Մի ժամանակ տոլմա ասելով՝ հասկանում էին՝ միայն կաղամբով ու թփով, բայց այսօրվա բազմազանությունը բավականին հետաքրքրություն առաջացրեց՝ իր տեսքով ու համով: Ինձ համար նաև այս տոնակատարությունը վառ հիշողություն է արթնացնում, որովհետև մտածում էի, որ մորս սարքած տոլմայից բացի, ուրիշ ոչ մի տոլմա չեմ կարող ուտել, բայց այսօր, իսկապես, բավականին համեղ տոլմայի տեսականի կար՝ սոխով տոլմա, ջայլամի մսով տոլմա, քյուֆթայով տոլմա…
- Ի դեպ, ադրբեջանցիները մեր տոլման էլ էին փորձում «սեփականաշնորհել»՝ ասելով, թե իրենց ազգային կերակուրն է…
- Դրա համար էլ այս փառատոնով մեկ անգամ ևս պետք է փաստենք, որ սա մեր ազգային կերակուրն է: 80-90 տարվա պատմություն ունեցող մեր հարևան թշնամիները, աշխարհում ինչ լավ բան լինում է, վերագրում են իրենց ու տոլման էլ են իրենց վերագրել, ինչն աբսուրդի է հավասար:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: