25/05/2016 13:47
Տիգրան Բալայանը՝ լրագրողներին. «Ձեր գործին լուրջ վերաբերվեք»
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողներին կոչ է արել լուրջ վերաբերվել իրենց աշխատանքին:
«Լրագրողը՝ նյութ, հատկապես խմբագրական գրելուց առաջ գոնե պետք է փաստերին ծանոթանա։ Ձեր գործին լուրջ վերաբերվեք», - գրել է Տ.Բալայանը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում:
Լրագրողը՝ նյութ, հատկապես խմբագրական գրելուց առաջ գոնե պետք է փաստերին ծանոթանա։ Ձեր գործին լուրջ վերաբերվեք։https://t.co/O3wVoqynQq
— Tigran Balayan (@tbalayan) May 25, 2016
Տ.Բալայանը հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումների մասին պատմող լուսանկարները՝ Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպումից:
Family photo of the #EasternPartnership #ForeignAffairs Ministerial Meeting https://t.co/Suf5JMv9kj
— EU Council TV News (@EUCouncilTVNews) May 23, 2016
Օրերս Բրյուսելում անցկացված հանդիպմանը «ընտանեկան լուսանկարահանման» ընթացքի մասին տեսագրություն էր տարածել նաեւ ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը, որտեղ երևում է, թե ինչպես են համաժողովին մասնակցող նախարարները պատրաստվում լուսանկարահանմանը: