25/05/2016 17:26
ՖԻԴԵ-ի նախագահի առաջարկը Հայաստանին ու Ադրբեջանին շախմատ խաղալու վերաբերյալ՝ զուտ ցանկություն էր. Լպուտյան
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան դեռ չի մտածում Ադրբեջանի հետ համացանցով շախմատային խաղ անցկացնելու մասին:
«Երբ որ տեսնենք, դա հնարավոր է, այդ ժամանակ կքննարկենք», - Aysor.am- թղթակցի հետ զրույցում ասաց Ս.Լպուտյանը:
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը մայիսի 25-ին հայտարարել է, որ Հայաստանին ու Ադրբեջանին համացանցով շախմատային խաղ անցկացնելու առաջարկություն է անում, քանի որ շախմատը նպաստում է փոխըմբռնմանը:
Ս.Լպուտյանը նաև նշեց, որ հնչեցվածը զուտ ցանկություն է և դժվար է ասել, թե որքանով է հեշտ դա կազմակերպել: