25/05/2016 14:04
Կամավորականների աշխատատեղերն ու աշխատավարձերը կպահպանվեն
Ազգային Ժողովը միաձայն ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ:
Նախագծին կողմ քվեարկեց 106 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան, հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
Մինչ քվվեարկությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ նախագծի մշակումը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի մեկից հետո Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտմամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ:
«Անհրաժեշտ է Աշխատանքային օրենսգրքում կամավորականների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղերի պահպանում և վարձատրության կազմակերպում կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածում», - հայտարարեց նա: