25/05/2016 10:56
Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա
Այսօր հանրապետության առանձին շրջաններում, իսկ մայիսի 26-ից 29-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 26-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: