25/05/2016 13:11
Համաշխարհային տնտեսական ֆորում. Ադրբեջանը նավթի ասեղի վրա է
Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքէջում հրապարակվել է նոր հետազոտություն, որտեղ քննարկվում է նավթի միջազգային գների անկման ազդեցությունը արտահանման մեծ ծավալներ ունեցող երկրների տնտեսությունների վրա:
Which economies are most reliant on #oil? https://t.co/OJ1Qf3pLNw #economics #energy pic.twitter.com/8KqV3L0z96
— World Economic Forum (@wef) May 24, 2016
Երկրները, որտեղ նավթի մասնաբաժինը երկրի ամբողջ արտահանման ծավալում 90%-ից էլ ավելի է, դասավորված են այս գրաֆիկում: Դրանք են Ալժիրը, Ադրբեջանը, Բրունեյը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Սուդանը եւ Վենեսուելան:
Ադրբեջանից ավելի բարվոք վիճակում գտնվող Վենեսուելան ներկայումս հայտնվել է տնտեսական խորը ճգնաժամի եւ քաոսի մեջ: