26/05/2016 16:03
Starbucks-ը բացում է իր առաջին սուրճի արտադրամասն ԱՄՆ-ից դուրս
Աշխարհի ամեմնամեծ սուրճ արտադրող ընկերությունը` Starbucks-ը, այսօր հայտարարել է, որ 2017-ին առաջին անգամ սուրճի արտադրմաս կբացի Միացյալ Նահանգներից դուրս` Շանհայում:
Ընկերությունը ներկայում ունի միայն մեկ այդպիսի արտադրամաս ԱՄՆ-ում՝ Սիեթլ քաղաքում, որը բացվել էր 2014-ին: Այն նաև պատրաստվում է բացել ևս մեկը Նյու Յորքում:
Starbucks-ը խոշոր ներդրումներ է կատարել Չինաստանում, որը հանդիսանում է ընկերության խոշորագույն շուկան Միացյալ Նահանգներից դուրս:
Ապրիլին ընկերությունը նաև հայտարարել էր, որ չնայած Չինաստանի տնտեսական անկմանը, այստեղ Starbucks ընկերության եկամուտները չեն նվազել: