26/05/2016 15:49
Թիմ Կուկը 17-րդ դարի կտավում նկատել է iPhone
Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկը՝ Փիթեր դե Հոոխի կողմից 17-րդ դարում նկարված կտավի վրա նկատել է iPhone: Ինչպես հայտնում է Svopi.ru-ն, բացահայտումը մասնագետը կատարել է Ամստերդամի Ռեյքսմյուզեումում:
Խոսքը «Նամակ» կտավի մասին է, որը ստեղծվել է 1670 թվականին: Ընկերության ղեկավարի խոսքով՝ ինքը գնացել էր թանգարան Ռեմբրանտի աշխատանքները տեսնելու, սակայն իր ուշադրությունը գրավել է այլ նկար, որի վրա պատկերված է, սմարթֆոնը ձեռքին պահած, աղջիկ: