26/05/2016 14:57
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կրճատվել է 14 ծառայողական մեքենա
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցրերի նախարարությունում կրճատվել է 14 ծառայողական մեքենա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարար Գաբրիել Ղազարյանը:
Վերջինս հրաժարվել է պատասխանել այլ հարցերի:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով Հայաստանի կառավարությունը նախանցյալ շաբաթվանից անցել է խնայողական ռեժիմի, ինչի արդյունքում սկսվել են գերատեսչությունների ծառայողական մեքենաների կրճատումներ: