26/05/2016 22:34
Գերմանիան կընդունի Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը . ՀՀԿ
Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի քայլը, որով պատրաստվում է Հայոց Ցեղասպանության վերաբեյալ բանաձև ընդունել, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողերի հետ ճեպազրուցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, հունսի երկուսին բանաձևը հավանաբար կընդունվի: «Իմ այդ համոզմունքն ու կարծիքը գալիս է նաև ոչ ֆորմալ շփումներից: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեկ անգամ հետաձգվել է և հունիսի երկուսին քննարկվելիք բանաձևը ներկայացրել են իշխող կոալիցիոն ուժերը՝ և՛ քրիստոնեա-դեմոկրտաները, և՛ սոցիալ-դեմոկրատները, որին միացել են նաև կանաչների կուսակցությունը: Հաշվի առնելով նաև այն, որ նախկինում Հայոց ցեղասպանությունը դատապարտել են այլ կուսակցություններ, ինձ թվում է, որ այդ բանաձևը կհաստատվի, քանի որ որևէ խոչընդոտ չեմ տեսում», - ասաց նա:
Շարմազանովի խոսքով՝ դա շատ կարևոր քայլ կլինի, քանի որ Գերմանիան շարքային պետություն չէ: «Գերմանիան ԵՄ կարևորագույն պետություններից մեկն է՝ գերտերություն, ով Առաջին աշխարհամարտի տարիներին եղել է Օսմանյան Թուրքիայի դաշնակիցն ու մեղսակիցը և Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը շատ կարևոր է, որը օրինակ կարող է ծառայել շատ երկրների համար: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի և այս օրերի ընթացքում ոչինչ չի փոխվի, քանի որ մեր գերմանացի գործընկերները վստահեցրել են, որ բանաձևը կընդունվի և անդավաճան են իրենց սկզբունքներում», - նշեց նա: