26/05/2016 11:56
Կառավարությունը Արագածոտնու մարզպետարանին 6 մլն դրամ կհատկացնի
Գործադիրն մայիսի 26-ի նիստում որոշում կայացրեց Արագածոտնու մարզպետարանին 6 մլն դրամ գումար հատկացնել՝ Եղնիկ համայնքի խմելու ջրի ջրամատակարարումը բարելավելու համար:
«Նախատեսվում է Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում կառուցվող ջրագծի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով 2016թ-ի Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 6 մլն դրամ՝ ջրի ջրամատակարարման բարելավման համար, քանի որ այդտեղ ջրամատակարարումն իրականացվում է խմելու ջրի որակի պահանջներին չբավարարող ջրով, ինչպես նաև անկանոն», - ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նա հայտարարեց, որ համայնքի խմելու ջրի ջրամատակարարման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում:
Կառավարությունը Արագածոտնու մարզպետարանին 6 մլն դրամ գումար հատկացնելու որոշումը հաստատվեց: