26/05/2016 14:54
Այս շաբաթվա ընթացքում ևս 30 ծառայողական մեքենա է կրճատվել
Ընթացող շաբաթվա ընթացքում ևս 30 ծառայողական մեքենա է կրճատվել: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա ասաց, որ այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ բյուջեից ուղղակի և անուղղակի ֆինանսավորվող մեքենաների թիվը կրճատվել է 798-ով, իսկ հանրապետական գործադիր մարմիններում այդ մեքենաների թիվը 137-ն է:
Նախարարը ներկայացրեց նաև արձանագրային որոշում, որում ցույց է տրվում, թե որ մարմիններում քանի մեքենա է կրճատվում:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով Հայաստանի կառավարությունը նախանցյալ շաբաթվանից անցել է խնայողական ռեժիմի: