26/05/2016 19:19
Իրաքի կառավարական զորքերը Իսլամական պետությունից ետ են վերցրել Կարմա քաղաքը
Այսօր Իրաքի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» կազմակերպությունից գրավել են կարևոր նշանակություն ունեցող Կարմա քաղաքը: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` այս քաղաքի գրավումը հանդիսանում է Ֆալլուջա քաղաքի գրավման ծրագրի մի մաս:
Կարման գտնվում է Ֆալլուջա քաղաքից մոտ 16 կմ հեռավորության վրա:
Երկուշաբթի Իրաքը հայտարարել էր, որ սկսել է Բաղդադից մոտ 65 կիլոմետր արևմուտք գտնվող Ֆալլուջա քաղաքի գրավման գործընթացը: Ֆալլուջան, ինչպես նաև Մոսուլ քաղաքը, այժմ շարունակում են մնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: