26/05/2016 20:01
Արաբական Ծոցի առաջնորդները հանդիպել են Լավրովի հետ
Այսօր Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (Gulf Cooperation Council) անդամ երկրների արտգործնախարարները Սիրիայի հարցով բանակցություններ են անցկացրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում:
Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ` կողմերի միջև կան մի շարք տարաձայնություններ, մասնավորապես, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրին վերաբերող հարցում:
Բացի այդ, նշվում է, որ կողմերի միջև առկա մեկ այլ անհամաձայնությունը վերաբերում է Սիրիայում այս պահին մարտնչող ապստամբական խմբերի հարցին: Խոսքը գնում է հիմնականում երկու խմբի մասին` Ահրար ալ-Շամ և Ջայիշ ալ-Իսլամ, որոնք Ռուսաստանը ցանկանում է դասակարգել որպես ահաբեկչական խմբեր: Սակայն այս երկու խմբերը աջակցություն են ստանում Սաուդյան Արաբիայի կողմից և մասնակցում են Սիրիայի հարցով բանակցություններին: