26/05/2016 17:02
Կարեն Նազարյան. Հայաստանի դեսպանները ծանրաբեռնված աշխատում են
Հայաստանի դեսպանների կողմից շրջանառության մեջ են դրվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող Հայաստանի ու Արցախի պաշտոնական դիրքորոշումները, որոնք ներառում են ինչպես ԼՂՀ արտգործանախարարության հայտարությունները, այնպես էլ ՀՀ արտգործնախարարության, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ արձագանքելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե ԵՄ երկրներում Հայաստանի դեսպանները ի՞նչ աշխատանք են կատարում:
«Մեր դեսպանները ծանրաբեռնված աշխատում են, որպեսզի թույլ չտան, որ ադրբեջանական կողմն իր քարոզչությունն առաջ մղի և միջազգային հանրությանը նորից շեղի ճիշտ ուղղուց», - վստահեցրեց փոխնախարարը:
Նրա խոսքով, այդ ուղղությամբ այսօր էլ աշխատանքները շարունակվում են և ավելի ինտենսիվ ու ավելի հետևողական, մանավանդ ապրիլյան դեպքերից հետո:
«Նախկինում էլ դեսպաններն իհարկե աշխատել են այս ուղղությամբ, բայց միջազգային բոլոր կառույցների հետ հատապես ապրիլյան դեպքերից հետո փորձում են հնարավորինս ավելի համակարգված ու արդյունավետ աշխատանք տանել», - հայտարարեց Կ.Նազաարյանը: