26/05/2016 17:38
Կարեն Նազարյան. ԵՄ-ն կարևորում է հրադադադարի ռեժիմի խստորեն պահպանումը և ուժի կիրառումից հրաժարումը
Եվրամիությունը լիովին աջակցում է միջնորդների ջանքերին, ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:
«ԵՄ-ն կարևորում է հրադադադարի ռեժիմի խստորեն պահպանումը և ուժի կիրառումից հրաժարումը: Ապրիլի սկզբին՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և ռազմական գործողությոունների առաջին իսկ օրը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ ուղղելով Ադրբեջնին, անմիջապես դադարեցնել կրակը: Նա նաև դատապարտեց մարդկային կյանքի կորուստները՝ հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասաց Կ. Նազարյանը:
Կ. Նազարյանը հիշեցրեց, որ համապատասան հայտարարությամբ հանդես են եկել նաև ԵԽ նախագահը, ԵՄ հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը, ինչպես նաև՝ ԵԺԿ-ն:
Նա վստահեցրեց, որ ապրիլյան դեպքերի լուսաբանմամբ և հանրային կարծիքի ձևավորմամբ այսօր էլ լուրջ աշխատանքներ են տարվում:
«Այս ընթացքում բազմիաթիվ լրագրողներ ու դիվանագետներ են այցելել Արցախ: Միայն վերջին շաբաթների ընթացքում Ղարաբաղ են այցելել Իսպանիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի և Իտալիայի խորհրդարանականները»,- ասաց նա: