26/05/2016 18:48
Հայաստանը ԵԱՀԿ համանախագահների հետ անում է ամեն ինչ, որ կյանքի կոչվեն Վիեննայում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները
Հայաստանը ԵԱՀԿ համանախագահների հետ անում է ամեն ինչ, որ կյանքի կոչվեն ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է Սերժ Սարգսյանի այն հայտարարության գործընթացը, թե Վիեննայում ձեռք բերված՝ սահմանին հսկող սարքեր տեղադրելու մասին պայմանավորվածությունը պետք է կատարվի մինչև Ալիևի հետ մյուս հանդիպումը:
«Որքանով ես եմ տեղյակ` պայմանավորածությունը հստակ է: Մի բան է, որ Ադրբեջանը փորձում է հետ կանգնել պայմանավորվածությունից, բայց նման պայմանավորվածություն ձեռք է բերվել և պետք է անել ամեն ինչ` ի կատար ածելու համար»,- ասաց Կ. Նազարյանը:
Փոխնախարարը չցանկացավ կանխատեսել հայկական կողմի քայլերը, եթե չկատարվի Վիեննայում ձեռքբերված պամանավորվածությունը: «Կգա ժամանակ և դրա մասին հրապարակային կխոսենք»,- ասաց նա: