26/05/2016 18:24
ԱԳ փոխնախարար. ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը
Բրյուսելի հետ Հայաստանի համագործակցությունը մեր օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում, ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:
«ԵՄ-ն եղել է և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը: Այս ամբողջ ժամանակաշրջանում շարունակվել է ինտենսիվ փոխգործակցությունը՝ Բրյուսելի հետ մեր հարաբերությունների խթանման ուղղությամբ»,- հայտարարեց փոխարտգործնախարարը:
Նա ասաց, որ տարվա ընթացքում կայացել են մի շարք կարևոր հանդպումներ, փոխայցեր, այդ թվում՝ ԵՄ բարձր ներկայացուցիչների ու խորհրդարանական պատվիրակների, որտեղ ամենաբարձր մակարդակով վեր են հանվել երկկողմ հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր ու խնդիրներ, ինչպես նաև՝ քննակվել են տարածաշրջանային զարգացումները, դրանց հետ կապված նաև կողմերի գնահատականները:
Կ. Նազարյանն իր զեկույցում հատուկ շեշտեց, որ ԵՄ հետ քննարկվել է առանձին վերանայված քաղաքականությունը՝ «երկկողմ համագործակցության անկյունաքարը», ինչը շատ կարևոր է կողերի համար:
«Երբ ԵՄ-ն ներկայացրեց իր դիրքորոշումը, մենք գոհունակություն հայտնեցինք, քանի որ գործընկեր պետությունների նկատմամբ այսուհետ կիրառվելու է տարբերակման քաղաքականություն, իսկ դա նշանակում է, որ համապատասխան ավանդական մոտեցում է ցուցաբերվելու ժողովրդավարական բարեփոխումերի ոլորտում և ավելի հասցեական գնահատական է հնչելու»,- ասաց նա: