26/05/2016 20:22
Նոր Զելանդիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը անվտանգության սպառնալիքի պատճառով
Նոր Զելանդիայի խորհրդարանը այսօր դադարեցրել է իր աշխատանքները անվտանգության սպառնալիք ստանալու պատճառով: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` դա չի խոչնդոտի խորհրդարանի կողմից 2016-ի տարեկան բյուջեի ընդունմանը:
Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտարարել է մեկ մարդ է ձերբակալվել և խորհրդարանի առջև կայանված մեքենան հեռացվել է, որի միջոցով այդ մարդը սպառնում էր խորհրդարանի անվտանգությանը: