26/05/2016 12:29
Ալեքսանդր Ազարյանի վերաքննիչ դատարան տեղափոխման արդյուքնում անհարմարություններ են առաջացել. աղբյուր
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան տեղափոխման արդյուքնում առաջին ատյանի դատարանում դատական գործերի հետ կապված անհարմարություններ են առաջացել: Aysor.am-ի տեղեկություններով՝ նրա վարած գործերի մեծ մասը կքննվի նորից:
«Գործերի մեծ մասն արդեն քննված ու ավարտված էին համարվում, սակայն դրանք ստիպված պետք է նորից քննվեն», - տեղեկացրեց մեր աղբյուրը: