26/05/2016 19:15
Պեսկովը մեկնաբանել է Պորոշենկոյի հայտարարությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը կողջյունի Դոնբասի վերադարձման մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունը, եթե դա արվել է մարդասիրական նկատառումներով: Ինչպես հայտնում է RussiaToday-ը, Պորոշենկոն, մասնավորապես, ասել էր, որ Նադեժդա Սավչենկոյին վերադարձնելուց հետո կվերադարձնեն նաև Դոնբասը:
«Եթե նա նկատի է ունեցել, որ կվերադարձնի Դոնբասն, առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով, ապա այդպիսի հայտարարությանը կարելի է աջակցել: Մենք՝ Մոսկվայում, հույս ունենք, որ դա այդպես է: Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա ռուսական շրջանների վերաբերյալ մեկնաբանություններն անտեղի ենք համարում»,- նշել է Պեսկովը: