26/05/2016 18:40
Սավչենկոն կդառնա Ուկրաինայի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ
Ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոն, ում նախօրեին ներում էր շնորհել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կընդգրկվի Ուկրաինայի գերագույն ռադայի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այդ մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, «Բատկիվշչինա» խմբակցության անդամ Իվան Կռուլկոն։
«Մենք շատ ջերմ զրույց ունեցանք։ Նադեժդան թիմային խաղացող է, նա հաստատել է, որ «Բատկիվշչինա» թիմի անբաժան անդամն է: Նա օգնություն է խնդրել՝ հնարավորինս արագ իր աշխատանքը սկսելու համար։ Նա կլինի Ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ»,-ասել է նա։
Ըստ պատգամավորի՝ սպասվում է, որ Սավչենկոն իր նոր աշխատավայրում կլինի արդեն երեքշաբթի՝ մայիսի 31-ին: