26/05/2016 19:55
Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության եզրափակիչ միջոցառումներին, պարգևատրել է զորավարժության ընթացքում աչքի ընկած ծառայողներին, հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարն եղել է նաև Արմավիր քաղաքի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում, մասնակցել է վարժարանի սաների վերջին զանգի ավարտական արարողությանը, շնորհավորել է շրջանավարտներին և ծնողներին։