26/05/2016 16:36
Տիգրան Ուրիխանյանը դիմել է ոստիկանապետին՝ իր ու ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պաշտոնապես դիմել է ՀՀ ոստիկանապետին՝ իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունը լրացուցիչ ապահովելու համար, հայտնում են Տ. Ուրիխանյանի գրասենյակից:
Դիմումը կապված է Analitik.am կայքի կողմից շորթման դեպքի հետ, որում պատգամավորը ճանաչվել է որպես տուժող:
«Պատգամավորի և իր ընտանիքի լրացուցիչ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված քրեական գործին առնչվող որոշակի հանգամանքներով, որոնց վերաբերյալ տեղեկությունները չեն հրապարակվում նախաքննական գաղտնիքի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում։