26/05/2016 15:12
Քաղցրաշեն համայնքի խաղողագործներից մի քանիսը նախագահի նստավայրում են
Նախագահի նստավայրի մոտ Արարատի Քաղցրաշեն համայնքի խաղողագործների բողոքի ակցիան շարունակվում է, հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
Ակցիայի մասնակիցներն նախագահի նստավայրի մոտ են եկել կառավարության շենքի տարածքից, որտեղ նրանց այդպես էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չընդունեց:
Հավաքվածների հետ սկսեցին բանակցել ոստիկանները, սակայն ակցիայի մասնակիցները էլ ավելի բորբոքվեցին և սկսեցիին վանկարկել. «Նախագահ, նախագահ, նախագահ»:
Ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց գումարները և հանդիպում նախագահի հետ:
«Մեր քրտինքը բերեք, տվեք մեզի, մենք էլ թողնենք, ջանդմվենք: Էս հարցի միակ լուծողը նախագահն է, նրա հետ էլ կհանդիպենք: Ուզում ենք, որ մեր նախագահը հելնի, մեր հարցը լուծի, էլ էս հարցը լուծող չկա», - հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը գյուղացիներին առաջարկեց ուղեկցել նախագահական: Այս պահին ակցիայի մասնակիցներից մի քանիսը նախագահականում են: