26/05/2016 18:19
Աճուրդի են հանվելու լեգենդար ամերիկյան մետաղադրամներ (Տեսանյութ)
Ամերիկյան լեգենդար 2 մետաղադրամներ շուտով Նյու Յորքի Sotheby's աճուրդում կվաճառվեն:
Ինչպես հայտնում է NTD.ru-ն, դրանցից մեկը ավելի քան 200 տարեկան է: Ինչպես սպասվում է, 2-ի գինը կկազմի 27 միլիոն դոլար: 1804 թվականին դակված արծաթե դոլարն ակնկալվում է վաճառել 10-15 միլիոնով, իսկ 1822-ին թողարկված ոսկե մետաղադրամը ՝ 8-12 միլիոն:
Ընդհանուր առմամբ՝ աճուրդում վաճառվելու է 70 միլիոն դոլար գնահատվող 63 հատ մետաղադրամ: