26/05/2016 11:35
Երևանում քաղաքացի է ինքնահրկիզվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Այս գիշեր Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտակայքում քաղաքացի է այրվել, տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Նա ստացել է մարմինի 90 տոկոսի այրվածքներ:
Ոստիկանությունից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ տեղի ունեցածն, ըստ ամենայնի, ինքնահրկիզում է:
Տարվում է հետաքննություն: