26/05/2016 19:07
Ապրիլին Արցախում վիրավորված 19-ամյա զինծառայողը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ
Արցախում մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ, ընդունվել «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք, հայտնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ: Բժշկի փոխանցմամբ` տեղափոխումից անմիջապես հետո իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ: