27/05/2016 15:03
Մոտ 30 երկրի ԿԳ նախարարներ Հայաստանում Հայաստանում կքննարկեն «Դպրոցական սնունդ» ծրագիրը
«Դպրոցական սնունդ» ծրագրի զարգացման նպատակով Հայաստանում միջազգային քննարկում կանցկացվի, ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Ծրագրի հետ կապված առաջիկայում Հայաստանում քննարկում կհրավիրվի, որին կմասնակցեն շուրջ երեսուն երկրի ԿԳ նախարարներ», - նշեց Լ.Մկրտչյանը:
Նրա խոսքով, ծրագիրը չափազանց կարևոր է և այժմ իրականացվում է Հայաստանի երեք մարզերում:
«Մենք մեծ աջակցություն ունենք Ռուսաստանից, որը հանդես է գալիս նաև որպես դոնոր կազմակերպություն: Մենք ուզում ենք ապահովել տաք սնունդով գոնե առաջինից մինչև չորրորդ դասարանների երեխաներին», - ասաց նախարարը:
Լ.Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում մյուս մարզերում ևս պիլոտային ծրագիրն իրականացնելու համար: