27/05/2016 14:26
G7-ի երկրները հանդես են եկել Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները պահպանելու օգտին
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները՝ Ճապոնիայում անցկացված գագաթաժողովի արդյունքներով, հանդես են եկել Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները պահպանելու օգտին մինչև Մինսկի խմբի համաձայնագրի ամբողջական կատարումը, և հրաժարվել են ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, հայտնում է REGNUM-ը՝ հղում անելով փաստաթղթին:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ճապոնիան պատրաստ են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե Մոսկվայի գործողությունները դա պահանջեն:
Դրա հետ մեկտեղ երկրների առաջնորդները կարևորել են Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումը: